Աստղագուշակ` ապրիլի 9-ի համար

Աստղագուշակ` ապրիլի 9-ի համար
**Խոյ**. Այս փուլը դասավորվում է բավական անհաջող եւ լարված: Հատկապես ռիսկային են ֆինանսական գործարքները: Հնարավորինս զերծ մնացեք գործարքների կնքումից եւ նոր նախագծեր սկսելուց: Աստղերը խոհուրդ են տալիս լինել չափազանց զգուշավոր եւ գործել ինքնուրույն:



**Ցուլ**.  Այսօր ցանկալի է պլանավորել այն գործերը, որոնք ձեզ մոտ առավել հետաքրքրություն են առաջացնում: Այն գործերը, որոնց կատարումը ձեզ համար տառապանք է ավելի լավ է թողնեք մի կողմ, միեւնույնն է, դուք դրանք չեք կարողանա լիարժեք իրականացնել: Խուսափեք նոր ծանոթություններից: Ստացված տեղելություններին առանձնապես վստահել պետք չէ:



**Երկվորյակ**.  Այսօր ցանկություն կունենաք սարեր շուռ տալու, մեծ նախագծերի իրականացմանը ձեռնամուխ լինելու: Գործնական առումով օրը չափազանց հաջող է դասավորվում: Ձեր ինտուիցիան ձեզ այսօր օգնում է հիանալի կերպով, թեեւ կարեւոր հարցերում լսում եք նաեւ հարազատ մարդկանց խոևրուրդները:  Լարվածություն այսօր կլինի միայն ընտանիքում:



**Խեցգետին**. Այսօր սպասվում են չպլանավորված ծախսեր, ուստի ուշադիր եղեք ֆինանսական վիճակին եւ ավելորդ ցանկացած գնում հանեք օրակարգից: Կենտրոնացեք տնտեսական ընթացիկ գործերի վրա: Ընկերների հետ շփումներում զերծ մնացեք քննադատությունից` կոնֆլիկտներից խուսափելու համար:



**Առյուծ**. Այսօր կարող եք պլանավորել  ցանկացած բարդության գործ: Աստղերը բարեհաճ են տրամադրված ձեր հանդեպ եւ գրեթե ամեն բան կհասցնեք ժամանակին եւ լիարժեք կերպով ավարտել: Օրվա ընթացքում կպահպանվի բարձր տրամադրությունը: Արդեն երեկոյան կկարողանաք քաղել այսօրվա կատարած աշխատանքների առաջին պտուղները:



**Կույս**. Եթե նույնիսկ աշխատավայրում ինչ որ բան ձեզ դուր չի գա, ապա հիմա ամենալավ ժամանակը չէ այդ մասին ասելու: Հնարավոր է որոշ լարվածություն շրջապատի հետ հարաբերություններում: Նոր գործեր մի ձեռնարկեք, խուսափեք բախումներից: Զբաղվեք այն բոլոր գործերով, ինչը որ ձեզ մոտ լավ է ստացվում:



**Կշեռք**. Այսօր լի կլինեք էներգիայով եւ ստեղծագործական ներուժով: Եթե հետաքրքիր գաղափարներ ունենաք, ապա մի շտապեք դրանց մասին բարձրաձայնել, հնարավոր է պարզապես դրանցից չարակամ օգտվողներ լինեն: Հոգ տարեք առողջության մասին, հնարավոր է սեզոնային հիվանդությամբ վարակվեք:



**Կարիճ**. Աշխատավայրում ամեն բան հանգիստ է եւ ընթանում է իր բնականոն հունով: Այսօր ցանկանում եք ամեն բան միանգամից անել, սակայն ավելորդ շտապողականությունը միայն կբերի ձեր գերհոգնածությանը: Օրը տրամադրող է սոցցանցային շփումների համար: Երեկոյան կարող եք այցելել մարզասրահ:



**Աղեղնավոր**. Լուրջ փոփոխություններ աշխատավայրում այսօր մի սպասեք: Ցանկացած ծանրաբեռնում եւ սթրես կանդրադառնա ձեր առողջական վիճակի վրա: Շատ ժամանակ անցկացրեք համախոհների շրջապատում: Նրանց հետ շփումները կարող է բարերար ազդեցություն ունենալ ձեզ վրա:



**Այծեղջյուր**. Օրը հարմար է նոր եւ հեռանկարային նախագծերի մեջ մտնելու համար: Աշխատավայրում կարեւոր է, որ լինեք արագագործ: Դանդաղկոտությունն այսօր հակացուցված է ձեզ:Խուսափեք ինչ որ մեկին քննադատելուց կամ քննարկելուց, այլապես կոնֆլիկտների մեջ կհայտնվեք:



**Ջրհոս**. Եթե ինքներդ ձեզ խնդիրներ չստեղծեք, ապա ոչ մեկ դա չի անի ձեր փոխարեն: Բայց եւ այսօր ամեն բան անում եք, որպեսզի հայտնվեք կոնֆլիկտների կիզակետում: Ուշադիր եղեք եւ զերծ մնացեք ամեն տեսակի արկածախնդրությունից: Օրվա վերջում խորհուրդ է տրվում դուրս գալ մաքուր օգի զբոսանքի:



**Ձկներ**.  Այսօրհետաքրքիր եւ օգտակար ծանոթություններ կհաստատեք, որոնք երկարատեւ գործակցային հարաբերությունների կվերածվեն: Հիշեք, որ կարեւորը համարձակությունն է եւ հավասարակշռվածությունը: Կարող եք նաեւ այցելել ընկերական հավաքույթների կամ մշակութային միջացառումների: