Սիլվեստր Ստալոնեն Ֆիլադելֆիայում մասնակցել է հուշաքարի բացման արարողությանը

Սիլվեստր Ստալոնեն Ֆիլադելֆիայում մասնակցել է հուշաքարի բացման արարողությանը
Ամերիկացի աշխարհահռչակ դերասան Սիլվեստր Ստալոնեն Ֆիլադելֆիա քաղաքում մասնակցել է հուշաքարի բացման արարողության: Հուշաքարը տեղադրվել է Ստալոնեի մարմնավորած ոչ պակաս աշխարհահռչակ կինոհերոս Ռոկկին նվիրված արձանի պատվանդանին: Այս մասին հայտնում է Ֆիլադելֆիայի քաղաքապետ Ջիմ Քեննին իր թվիթերյան էջում կատարած գրառումով:



«Մենք միշտ ուրախ ենք դիմավորելուՍիլվեստր Ստալոնեին, ով կրկին ու կրկին վերադառնում է Ֆիլադելֆիա: Սլայը դեռ կռվում է եւ շատ լավ է, որ ժամանակ է գտել հանդիպելու իր բոլոր երկրպագուների հետ` Ռոկկիի արձանի մոտ»,-ասված է Ֆիլադելֆիայի քաղաքապետի գրառման մեջ:



Նշենք, որ Ռոկկիի մասին պատմող ֆիլմաշարի գործողությունները ծավալվում են հենց Ֆիլադելֆիայում: