Սաուդյան Արաբիան մտադիր է Քաթարը դարձնել կղզի

Սաուդյան Արաբիան մտադիր է Քաթարը դարձնել կղզի
Սաուդյան Արաբիայի ընկերությունները մտադիր են իշխանությունների հավանությունը ստանալուց հետո Քաթարի հետ սահմանագոտում փորել ջրանցք 60 կմ երկարությամբ, որով Քաթարը կվերածվի կղզու:



Այս մասին հայտնում է Sabq պարբերականը: Ջրանցքի լայնությունը կունենա 200 մետր, խորությունը` 15-20 մետր եւ թույլ կտա այդպիսով ընդունել ցանկացած տեսակի նավերի եւ նաեւ հնարավորություն կտա ծովային առեւտրի համար ազատ առեւտրային գոտի ստեղծել: