Արեւելյան Ղութայի խաղաղ բնակիչները վերադառնում են իրենց տները

Արեւելյան Ղութայի խաղաղ բնակիչները վերադառնում են իրենց տները
Սիրիայի Արեւելյան Ղութայի խաղաղ բնակիչները աստիճանաբար սկսել են վերադառնալ իրենց տները: Ինչպես հայտնում է РИА «Новости» լրատվական գործակալությունը, ներկայումս սիրիական կառավարական ուժերը ականազերծման աշխատանքներ են իրականացնում Արբիլ, Զամալկա Այըն-Թրեմա եւ Ջաուբար բնակավայրերում ռուս մասնագետների օգնությամբ` այդ բնակավայրերը նախապատրաստելով այդպիսով խաղաղ բնակիչների հետդարձի համար:



Նշենք, որ արդեն վերադարձել է 40 հազար մարդ, այն դեպքում, երբ շրջանը լքածների թիվը կազմում է 154 հազար