Ողբերգական պատահար՝ Կեմերովոյում․ Կան տասնյակ զոհեր, տուժածներ եւ անհետ կորածներ (ֆոտո)

Ողբերգական պատահար՝ Կեմերովոյում․ Կան տասնյակ զոհեր, տուժածներ եւ անհետ կորածներ (ֆոտո)
ՌուսաստանիԿեմերովո քաղաքում ողբերգական արտակարգ պատահար է տեղի ունեցել: Հրդեհ է բռնկվել տեղի «Зимняя вишня»առեւտրի կենտրոնում: Գիշերվա ընթացքում կրակը հաջողվել է տեղայնացնել, ապա մարել:



Ներկա պահի դրությամբ՝ զոհված է համարվում 37 մարդ, անհետ կորած`64 մարդ: Բուժօգնության դիմել է 43 մարդ: Զոհերի մեջ հատկապես շատ են երեխաները, քանի որ հրդեհի օջախը գտնվում էր առեւտրի կենտրոնի մանկական սեկտորի բատուտի սենյակում:



Իրավապահները արդեն հարուցել են քերական գործ եւ փորձում են պարզել պատահարի մանրամասները: ТАСС-ի փոխանցմամբ, հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է ավելի քան վեց հարյուր հրշեջ: ՌԴ ԱԻ նախարար Վլադիմիր Պուչկովը հայտարարել է, որ որոնողա-փրկարարական աշխատանքները չեն դադարի այնքան ժամանակ, քանի դեռ կա դրա անհրաժեշտությունը: Առեւտրի կենտրոնի շենքի ներսում ուժգին ծխահարություն է եւ բարձր ջերմաստիճան:



«РИА Новости»-ի փոխանցմամբ, զոհերի մեջ է նաեւ Կուզբասի նահանգապետի տասնմեկամյա զարմուհին: Նահանգապետ Աման Թունեեւը հաստատե լէ զարմուհու մահը: Իրականացվում է հայտնաբերված դիակների նույնականացում: