2018թ.-ի կապույտ լաքի նորագույն մոտեցումներն ու տենդենցները. ֆոտոշարք

2018թ.-ի կապույտ լաքի նորագույն մոտեցումներն ու տենդենցները. ֆոտոշարք
Կապույտը շատերի կարծիքով տղամարդու գույն է, բայց կզարմանաք, եթե իմանաք թե ինչ մեծ թվով կանայք են նախընտրում կապույտ գույնը հագուստում, աքսեսուարներում, անշուշտ, նաև եղունգների ներկի ընտրության հարցում: 2018-ին [նորաձև եղունգների](https://ya-modnica.com/%D0%BC%D0%BE%D0%B4%D0%BD%D1%8B%D0%B9-%D0%BC%D0%B0%D0%BD%D0%B8%D0%BA%D1%8E%D1%80/%D1%81%D0%B8%D0%BD%D0%B8%D0%B5-%D0%BD%D0%BE%D0%B3%D1%82%D0%B8-2018/) կապույտ գույնի լաքը հաճելիորեն կզարմացնի ձեզ և հնարավոր է շտապեք համարժեք գույն գտնելու մոտակա վաճառասրահից:



## **2018-ին նորաձև կապույտ լաքի ընտրությունն ու երանգների համադրությունը**



Կապույտ գույնը իր երանգներով լայն ընտրության հնարավորություն է տալիս՝ փխրունից մինչև ուժեղ և համարձակ կերպար ստանալու հարցում: 2018-ին գերնորաձև է կապույտի մի քանի երանգնի անցումը օմբրե ձևի մեջ, ինչպես նաև ինքնուրույն զոլերի տեսքով:



Մուգ-կապույտ գույնից մինչև բաց երկնագույն, փայլուն կամ թավշյա երանգները ձեր ընտրությամբ հարուստ տեսք կարող են հաղորդել ձեր 2018-ի իմիջին: Փայլուն երանգի կապույտ եզրային ոճը ֆրենչի էֆեկտով շատ էլեգանտ է և վիզուալ թեթև: 2018-ին այսպիսի լաքապատում կարող եք ընտրել թե դասական ոճը համալրելու համար և թե ամենօրյա կյանքի համար:



Կապույտը սևի և արծաթափայլի համադրմամբ իսկական երեկոյան կերպար է ստեղծում: Բազա որպես ընտրեք կապույտ, վրան սև մանր նախշեր՝ լրացված արծաթափայլ նախշանկարով:



## 2018-ին նորաձև կապույտ լաքի տարբեր մոտեցումները



Համադրվում և ստեղծվում են ամենաբազմազան և անսպասելի նախշեր՝ օրինակ կապույտի և սևի համադրմամբ զատիկի նախշ, որը ինքնուրույն էլ շատ հեշտ է ստանալը:



Կապույտ ծաղիկ, կենտրոնում զմրուխտյա փոքրիկ քար՝ բացառիկ և կոկիկ տեսք կարող եք ստանալ ինքնուրույնաբար նման նախշ ստեղծելով:



Երկու երանգներով կետային համադրությունը նույնպես հետաքրքիր լուծում է, այն շատ բարի և փափուկ բնավորության իլյուզիա է ստեղծում: Նուրբ կանայք կարող են ընտրել պարզապես կապույտի իրենց նախընտրելի երանգը և վերջ:



Դե ինչ, կարծում ենք համոզվեցիք, թե ինչքան բազմազան են կապույտի երանգներով ստացվող ոճերն ու դրանց խաղերը, որոնք 2018-ի ողջ ընթացքում կհամալրեն ձեր նորաձև կերպարը: