Պայքարի նոր ձեւեր պետք է գտնել․ քաղաքագետ

Պայքարի նոր ձեւեր պետք է գտնել․ քաղաքագետ
Քաղաքագետ Մանվել Սարգսյանը կարծում է, որ շատ կարեւոր է, որ «Հանուն Հայաստան պետության» ճակատն այսօր պայքարում է՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետացման։ «Ամբողջ խնդիրն այն է, թե պայքարի ինչ նոր ձեւեր են առաջարկում։ Չէ՞ որ կյանքը ցույց է տվել, որ հին ձեւերն արդյունք չեն տվել։ Ես չգիտեմ, գուցե նոր ձեւեր են փնտրում»,- ասաց քաղաքագետը։ Մեր դիտարկմանը, թե հանրությունը 10 տարի տեսել է Սերժ Սարգսյանի իշխանավարումը, արդյոք դա բավարար չէ՞, որ մարդիկ դուրս գան փողոց, Մանվել Սարգսյանն արձագանքեց․



«Եթե ուզում են հավաքվել նորից, կրկնեն, որ Սերժ Սարգսյանը վատն է, բոլորն էլ դա փայլուն գիտեն։ Պետք է ասեն, թե ինչ գործողությունների են դիմելու, ինչ են անելու հետո։ Հարցերի հարցը մնում է այն, թե մարդկանց հրապարակ բերելուց հետո ինչ են անելու։ Բողոքի երթ են անելու, իրենց անհամաձայնությունն են հայտնելու, բայց դրանով հո հարց չի լուծվելու։ Պայքարի նոր ձեւեր պետք է գտնել»։