Դոնալդ Թրամփը նոր խորհրդական ունի

Դոնալդ Թրամփը նոր խորհրդական ունի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոր խորհրդական ունի: Նրա հրամանգրով ազգային անվտանգության խորհրդական է նշանակվել Ջոն Բոլթոնը: Այս մասին հայտնում է CNBC-ն:



Վերլուծաբանները նշում են, որ Բոլթոնի նշանակումով Թրամփը փորձում է ճնշում գործադրել Իրանի վրա եւ ազդել նավթի համաշխարհային գների վրա: Մասնագետները նշում են, որ Իրանի հետ հարաբերությունները այնքան կարող են սրվել, որ Միացյալ Նահանգները կարող է դուրս գալ Միջուկային հայտնի գործարքից` արդյունքում էլ ավելի սրելով առանց այն էլ լարված իրավիճակը Մերձավոր Արեւելքում:



Վերլուծաբան Հելիմ Քրոֆտը հեռուստակայանի հետ զրույցում նշել է, որ հակաիրանական գիծն առաջ տանելու համար ավելի լավ կադր Թրամփը դժվար էլ գտներ եւ Իրանի դեմ ճնշումներ բանեցնելով` ԱՄՆ նախագահը փորձում է բարձրացնել նավթի գինը համաշխարհային շուկայում: