Մհերը եւ քույրը ռեալիթի շոու կթողարկեն

Մհերը եւ քույրը ռեալիթի շոու կթողարկեն
Երգիչ Մհերը եւ նրա քույրը՝ երգչուհի Ռոզան, ով հանդես է գալիս Ֆիլբերգ կեղծանվամբ եւ վերջին շրջանում խաղում է «Նռան հատիկ» հեռուստասերիալում՝ որպես գլխավոր դերակատաներից մեկը, պատրաստվում են ռեալիթի շոու թողարկել։



Այն կոչվելու է «The Mesropians»։



Հիշեցնենք, որ Մհերն ու Ռոզան Մեսրոպյան են։ Հավանաբար նախագիծը կհեռարձակվի «Panarmenian tv»-ի հեռուստաալիքներից մեկով։ Միակ անհասկանալի հարցը մնում է այն, թե ինչու՞ են կատարողները հաղորդման ընթացքում խոսում ռուսերեն։



Տեսանյութի վերջում ակնհայտ է, որ Մհերը հայերենին տիրապետում է շատ ավելի վարժ, քան ռուսերենին, իսկ Ռոզան հայկական հեռուստասերիալում է խաղում, որտեղ հանգիստ խոսում է հայերեն։