ԱՄՆ ամենանշանակալից սպառնալիքը Ռուսաստանն է. ամերիկացի գեներալ

ԱՄՆ ամենանշանակալից սպառնալիքը Ռուսաստանն է. ամերիկացի գեներալ
ԱՄՆ-ը Ռուսաստանը համարում է իր ամենանշանակալից, իսկ ԿԺԴՀ-ն ամենաանկանխատեսելի սպառնալիք: Այս մասին հայտարարել է ԱՄՆ ԶՈւ ռազմավարական հրամանատարության պետ գեներալ Ջոն Հայթենը:



«Կարծում եմ, որ Ռուսաստանը ամենանշանակալից սպառնալիքն է, որովհետև դա միակ երկիրն է, որ սպառնում է մեր գոյությանը»,- ասել է Հայթենը՝ ելույթ ունենալով Վիրգինիա նահանգում տեղի ունեցած կոնֆերանսում:



Ադուհանդերձ նա նշել է, որ կարճաժամկետ կտրվածքով ամենամեծ վտանգը գալիս է Հյուսիսային Կորեայից, որը վտանգավոր է իր անկանխատեսելությամբ:



Գեներալի խոսքով՝ ԱՄՆ-ը տարբեր մոտեցումներ է ցուցաբերում իր հակառակորդներին, այդ թվում և Չինաստանին:



«Հյուսիսային Կորեայի դեմ մենք օգտագործում ենք պաշտպանությունը, Ռուսաստանի և Չինաստանի դեմ՝ տիեզերական և համացանցային պաշտպանությունը»,- ասել է Հայթենը: