Հակերային հարձակման են ենթարկվել Գերմանիայի ԱԳՆ և ՊՆ ներքին համակարգերը

Հակերային հարձակման են ենթարկվել Գերմանիայի ԱԳՆ և ՊՆ ներքին համակարգերը
Ցանցահենները գրոհել են Գերմանիայի պետական գերատեսչությունների կայքերը, հայտնում է Spiegel-ը՝ հղում կատարելով DPA գործակալությանը:



Վերջինիս տեղեկացմամբ՝ հարձակման են ենթարկվել ԱԳՆ և ՊՆ ներքին համակարգերը, գողացվել են կարևոր եղեկություններ:



Նշվում է, որ, ամենայն հավանականությամբ, հարձակման հետևում կանգնած է «APT28» խմբավորումը, որի հետքերը տանում են Ռուսաստան, սակայն ապացույցներ առայժմ չկան:



Ավելի վաղ հայտարարվել էր, որ Ռուսաստանի կապի նախարարությունը NotPetya վիրուսի տարածման մեջ ուկրաինական հետք էր տեսել: