Մահացել է հայտնի լուսանկարիչ Մաքս Դեսֆորը (լուսանկարներ)

Մահացել է հայտնի լուսանկարիչ Մաքս Դեսֆորը (լուսանկարներ)
ԱՄՆ-ում, 104 տարեկան հասակում մահացել է հայտնի լուսանկարիչ Մաքս Դեսֆորը, հայտնում է Fox News-ը:



Տարբեր մրցանակների դափնեկիր Դեսֆորը հայտնի նաև 1950-ական թվականներին Կորեական պատերազմը պատկերող իր լուսանկարներով:



Լուսանկարիչն իր պրոֆեսիոնալ գործունեությունն սկսել է Associated Press գործակալությունում, ուր աշխատել է 1933 թվականից: 1978-ին հեռացել է գործակալությունից, համագործակցել U.S. News & World Report-ի հետ:



Նա հեղինակ էր բազմաթիվ հայտնի լուսանկարների: