«Ալաշկերտը» հաղթանակ է տարել դանիական ակումբի նկատմամբ

«Ալաշկերտը» հաղթանակ է տարել դանիական ակումբի նկատմամբ
«Ալաշկերտն» առաջին ստուգողական հանդիպումն է անցկացրել Բելեկում ընթացող երկրորդ ուսումնամարզական հավաքի ընթացքում: Մեր թիմը հաղթել է դանիական «Նաեսբի Բոլդկլուբին»՝ 2:1 հաշվով: «Ալաշկերտի» կազմում աչքի են ընկան խորվաթ հարձակվող Մարկո Յորդանը և Ալեքսանդր Պետրոսյանը:



Նշենք, որ այսօր երեկոյան «Ալաշկերտը» ևս մեկ ստուգողական հանդիպում կանցկացնի՝ Ռուսաստանի Պրեմիեր լիգայում հանդես եկող Պերմի «Ամկարի» հետ: