Այսուհետ հնարավոր կլինի անշարժ գույքի վերաբերյալ տեղեկատվության ստանալ առցանց

Այսուհետ հնարավոր կլինի անշարժ գույքի վերաբերյալ տեղեկատվության ստանալ առցանց
Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն էլեկտրոնային ծառայությունների մատուցման համար նախատեսված www.e-cadastre.am պաշտոնական կայքում գործարկել է առցանց՝ ինքնաշխատ եղանակով, տեղեկատվության տրամադրման համակարգ:



Համակարգի միջոցով յուրաքանչյուր ոք հնարավորություն կունենա առանց կայքում որևէ գրանցման գործընթաց անցնելու, մուտքագրելով անշարժ գույքի հասցեն կամ իրավունքի պետական գրանցման վկայականի համարը, կադաստրի միասնական էլեկտրոնային բազայից առցանց՝ ինքնաշխատ եղանակով ստանալ տվյալ անշարժ գույքի վերաբերյալ իրենց հետաքրքրող տեղեկությունները։



Նշենք, որ Կոմիտեի հավաստմամբ եթե գրանցված օգտատերերը համակարգ են մուտք գործում նույնականացման քարտի միջոցով, ապա տեղեկատվության տրամադրումը հասանելի է մի շարք առավելություններով:



Հիշեցնենք, որ կադաստրի միասնական էլեկտրոնային բազայից առցանց՝ ինքնաշխատ եղանակով ձևավորված տեղեկանքներն ունեն հերթական համար և չկրկնվող գաղտնաբառ, որոնց միջոցով հնարավոր է www.e-cadastre.am կայքի «Փաստաթղթերի դիտում» բաժնում որոնել տվյալ տեղեկանքը, դիտել այն, ներբեռնել և տպել: