Տնօրենի պաշտոնը՝ ոչ ինձ, ոչ քեզ

Տնօրենի պաշտոնը՝ ոչ ինձ, ոչ քեզ
Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուրի կռվախնձոր դարձած միջնակարգ դպրոցում Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի որոշմամբ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Անահիտ Ջուլհակյանը։ Խորհրդարանական վերջին ընտրություններին Ջուլհակյանը ՀԱԿ ցուցակով ռեյտինգային թեկնածու էր առաջադրվել եւ հավաքել 73 ձայն։



Համայնքում կատակում են,որ գոնե այստեղ ՀԱԿ-ի բախտը բերեց՝ ՀՀԿ-ԲՀԿ պայքարի արդյունքում հաղթեց ՀԱԿ-ը։



Հիշեցնենք, որ գյուղում մոտ երկու ամիս լարված մթնոլորտ էր։ 2017թ. դեկտեմբերի 8-ին դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին առաջադրված երկու թեկնածուները հավասար ձայներ էին ստացել։ Նրանից մեկը դպրոցի տնօրենի ժ/պ, ԲՀԿ-ական Նարինե Բուդուրյանն էր, որը մարզպետի աջակցությունն էր վայելում, մյուս թեկնածուն նույն դպրոցի ինֆորմատիկայի ուսուցչուհի, ՀՀԿ-ական Անուշ Եսայանը: Մրցույթի արդյունքում 2 թեկնածուները ստացել էին հավասար`4-ական ձայն:



Ըստ օրենքի` նման դեպքերում կառավարությունը պետք է որոշում կայացնի, փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը հօգուտ Եսայանի էր որոշել, սակայն մարզպետը 2 ամիս ձգձգում էր նրա հրամանը։ Այդ ընթացքում ԺՊ-ի կողմնակիցները բողոքի ակցիաներ կազմակերպեցին։ Ստորագրահավաք արեցին, կառավարություն նամակ ուղարկեցին նաեւ Եսայանի աջակիցները։ Իրավիճակը հանգուցալուծվեց անցած շաբաթ։ Վաչե Գաբրիելյանը չեղյալ համարեց իր նախկին որոշումը, որոշվեց Ջուլհակյանին ժպ նշանակել, մինչեւ գյուղում կրքերը կհանդարտվեն եւ նոր ընտրություն կհայտարարվի