Ո՞ւմ է «ջան ասում» Շուշանը՝ նախագահի թեկնածուի՞ն, թե․․․

 Ո՞ւմ է «ջան ասում» Շուշանը՝ նախագահի թեկնածուի՞ն, թե․․․




Երբեմն փոքրիկ շտրիխների մեջ գտնում ես բաներ, որոնք սովորական հարցազրույցների ժամանակ չես կարող գտնել։ Անէական, անկարևոր են թվում, բայց դրանց մեջ խտացված վերաբերմունք ես տեսնում։



Համոզված եմ, ինչպիսի հարցազրույց էլ ունենայինք  պատագամավոր Շուշան Պետրոսյանի հետ, երբեք չէինք հասկանա, թե Վազգենի եղբայր Արմեն Սարգսյանին ջան կասի, թե՞ ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին։



․․․ Ու ահա այդ պատասխանը գտնում եմ Վազգեն Սարգսյանի եղբոր ֆեյսբուքյան էջում, որտեղ տեղադրել է Վազգենի 1997 թվականին գրած նամակը՝ ի ապացույց այն բանի, որ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի և Վազգեն Սարգսյանի միջև այդ շրջանում միջադեպ չի եղել։



Սակավաթիվ  գրառումներ են, մի քանիսը։ Սակավաթիվ ու ագրեսիվ։ Ներկայացնում եմ այդ մի քանի գրառումից մեկը․



 [Grachya Nersisyan](https://www.facebook.com/grachya.nersisyan.7?fref=ufi)



 Թուրքանմանները էնքան շատ են, որ դժվար է լինում մարդուն մարդ մնալ։ Բայց ճշմարտությունը միևնույն է հաղթող է ։ Հավերժ փառք Սպարապետին և կեցցե ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին։



 Այդ մի քանի գրառման մեջ Շուշան Պետրոսյանն էլ կա։ Ընդամենը երկու բառ, բայց հուզական մի ողջ աշխարհ․ 



[Shushan Petrosyan](https://www.facebook.com/shushan.petrosyan.5?fref=ufi)



Արմեն ջան



[Armen Sargsyan](https://www.facebook.com/armen.sargsyan.5851?fref=ufi)



Որ մեկիս ի նկատի ունես



[Shushan Petrosyan](https://www.facebook.com/shushan.petrosyan.5?fref=ufi)



քեզ անշուշտ



Հասմիկ Բաբաջանյան