Բլոքչեյնի նման տեխնոլոգիաները հիանալի ապագա ունեն. Դմիտրի Մեդվեդեւ

Բլոքչեյնի նման տեխնոլոգիաները հիանալի ապագա ունեն. Դմիտրի Մեդվեդեւ
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել է, որ կրիպտոարժույթների հանդեպ ունի որոշ թերահավատություն եւ վստահ չէ, թե ներկայիս փորձը որքան ժամանակ դեռ կկարողանա պահպանվել: Սակայն սրանով հանդերձ, կարծում է, որ բլոքչեյնի տեխնոլոգիաները կյանք են մտել ընդմիշտ:



Այս մասին նա հայտարարել է Ալմաթիում, «Թվային օրակարգը գլոբալացման դարաշրջանում» ֆորումի ժամանակ, փոխանցում է Интерфакс լրատվական գործակալությունը: Մեդվեդեւը նաեւ կոչ է արել ԵՄ գործընկեր պետություններին` կրիպտոարժույթների նկատմամբ ունեցած իրենց դիրքորոշումները ավելի համաձայնեցնել միմյանց հետ: Իր խոսքում Ռուսաստանի վարչապետը նշել է, որ շատ բան դեռ հայտնի չէ, սակայն այն, որ բլոքչեյնի նման տեխնոլոգիաները հիանալի ապագա ունեն որպես ունիվերսալ վճարումային համակարգեր, դա անվիճելի է: