Քաբուլում հյուրանոցի վրա իրականացված հարձակման զոհերի թիվը հասել է 43-ի

Քաբուլում հյուրանոցի վրա իրականացված հարձակման զոհերի թիվը հասել է 43-ի
Առնվազն 43 մարդ է զոհվել Քաբուլի Intercontinental հյուրանոցի վրա զինյալների կողմից իրականացված հարձակման հետեւանքով: Այս մասին հայտնում է Tolo News-ը, կայակոչելով ուժային կառույցներում ունեցած սեփական աղբյուրների փոխանցած տեղեկություններին: Նշենք, որ ավելի վաղ հաղորդվում էր 12 զոհի մասին: Tolo News-ը հաղորդում է նաեւ, որ հարձակումը հյուրանոցի վրա տեւել է մոտ 18 ժամ եւ ի վերջո հնարավոր է եղել հետ մղել:



Հարձակման պատասխանատվությունը ստանձնել են թալիբները: Նշենք, որ զինված թալիբ գրոհայինները մուտք են գործել Intercontinental Hotel հյուրանոց: Հնարավոր է եղել տարհանել 126 մարդու, որից 41-ը օտարերկրացիներ են եղել: