Ռեկորդային սառնամանիքներ Մոսկվայում

Ռեկորդային սառնամանիքներ Մոսկվայում
Հունվարի 20-ի գիշերը Մոսկվայում ռեկորդային սառնամանիք է արձանագրվել: Սնդիկի սյունը իջել է մինչեւ -10,7°С: Այս մասին հայտնում է Интерфакс լրատվական գործակալությունը: Նշենք, որ հունվարի 18-ին ջերմաստիճանը Մոսկվայում կազմել էր -9,6 աստիճան, ըստ Ցելսիուսի սանդղակի: Այսօր ցերեկվա ընթացքում ջերմաստիճանը ռուսական մայրաքաղաքում կկազմի -4°С: