Արծրունը մտածելո՞վ է անում, թե՞ այդպես է ստացվում

 Արծրունը մտածելո՞վ է անում, թե՞ այդպես է ստացվում
Հետաքրքիր վիճակ․ մի կողմից լուրեր են շրջանառվում, որ Վիգեն Սարգսյանը հրաժեշտ կտա իր պաշտոնին, անգամ հավանական թեկնածուների մասին է խոսվում։



Մամուլը ևս անմասն չէ պաշտպանության նախարարի պաշտոնանկության հարցը քննարկելուց։



Տեղեկատվության, աղբյուրի ստույգ լինելը չի առաջնային, այլ հասարակական գիտակցության մեջ «կաթացնելը»։ Եթե մյուս նախարարների հանել- նշանակելու հարցը քննարկելը խնդիր չէ՝ Պողոսը կգնա, Պետրոսը կգա, այս պարագայում մի քիչ ավելի լրջություն է պետք։ Բանակի, անվտանգության հետ գործ ունենք։ Անկախ այն բանից՝ մեզ գոհացնու՞մ է պաշտպանության նախարարը, թե ոչ։



Սեյրան Օհանյանի տիկնոջ ֆեյսբուքյան գրառումից հետո, մանավանդ երբ այդ մասին անմիջապես արձագանքեց Արծրուն Հովհաննիսյանը ու համարյա թե իր արձագանքով հաստատեց իրողությունը, բավականին թուլացավ Վիգեն Սարգսյանի դիրքերը։



Հիմա էլ պաշտոնանկության լուրերի ֆոնի վրա Արծրուն Հովհաննիսյանը հայտնում ՝է, որ Twitter-ում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի [անունով կեղծ էջ է բացվել](https://twitter.com/vigensargsyann)․



**«Հարգելիներս կա նման կեղծ էջ, պետք է ամեն ինչ անել, որ այս էջը փակվի»։**



Ո՞վ պետք է անի։ Սա հանրության անելի՞քն է, քննարկելու հա՞րցը, թե անուղղակիորեն ինչ որ բանի հիշեցում։ Դա հրապարակելն ուղղակի խայտառակություն է՝ պաշտպանության նախարարի պաշտոնանկության, Ռուզաննա խաչատրյանի գրառման և էլի շատ հարցերի ֆոնի վրա․․․



Այսքանից հետո ավելի քան զարմանալի է խոսնակի ֆեյսբուքյան գրառումը․



[**Արծրուն Հովհաննիսյան**](https://www.facebook.com/arcrun?hc_ref=ART4J0B3UNbEg2l4x-XHnr_xQm6MSyzNO4Bg__c4ROyx2TuW_gwENYvs25dFUIYF3AY&fref=nf)



**Այսպես, ամեն ինչ քանդելով, սևացնելով, ծաղրելով ու՞ր եք հասնելու։ Արժեքներ ու ամրություններ կան, որոնց վրա ինքներդ եք նստած, թեկուզ և չեք գիտակցում դա։**



ՀԳ Այդ արժեքներից ամենակարևորը Բանակն է, պաշտպանության նախարարությունը, որի վրա ողջ ազգով հույս ենք դրել։ Բայց բանից պարզվում է, որ մի Twitter - յան կեղծ էջի դեմն առնել էլ չեք կարող․․․



Արծրունը մտածելո՞վ է անում, թե՞ այդպես է ստացվում։



Հասմիկ Բաբաջանյան