Բրյուսելը հրաժարվել է Կիեւին փոխանցել հատկացված 600 միլիոն եվրոն

Բրյուսելը հրաժարվել է Կիեւին փոխանցել հատկացված 600 միլիոն եվրոն
ԵՄ-ն հայտարարել է, որ չի փոխանցի Ուկրաինային նախապես հատկացված վեց հարյուր միլիոն եվրոն այն պատչառով, որ ուկրաինական իշխանությունները նախապես ստանձնած 21 նախապայմաններից չորսը դեռ չեն կատարել: Այս մասին հայտարարել է Ուկրաինայում ԵՄ ներկայացուցիչ Հյու Մինգարելին: Ուկրաինական հանրային ռադիոյին տված հարցազրույցում Մինգարելին սակայն չի բացառել, որ նոր հատկացում Բրյուսելն, այնուհանդերձ կանի Կիեւին, քանի որ Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն արդեն տնտեսական օգնության համապատասխան դիմումով այդ մասին խնդրել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերից: Страна.ua-ն էլ փոխանցում է, որ Բրյուսելը ակնարկել է, որ սպասում են, որպեսզի որքան հնարավոր է արագ Ուկրաինան ստեղծի իր հակակոռուպցիոն դատարանը: