Փհենյանն առաջիկա օլիմպիական խաղերին ցուցադրական թիմ կուղարկի

Փհենյանն առաջիկա օլիմպիական խաղերին ցուցադրական թիմ կուղարկի
Հարավային Կորեայի ներկայացուցիչները հայտարարել են, որ Հյուսիսային Կորեան պատրաստվում է Փհենչհանի առաջիկա օլիմպիական խաղերին ուղարկել թհեքուանդոյի ցուցադարական թիմ: Հիշեցնենք, որ այսօր տեղի է ունեցել միջկորեական պատմական հանդիպում, որը առաջինն է վերջին երեք տարում եւ անցկացվում է երկու Կորեաների ղեկավարների պատրաստակամության պայմաններում: Նշենք, որ ըստ ձեռք բերված համաձայնության, Օլիմպիական խաղերին ներկա կգտնվեն նաեւ Հյուսիսային Կորեայի Օլիմպիական ազգային կոմիտեի ներկայացուցիչները: Արդեն հրապարակվել է Միջազգային Օլիմպիական կոմիտեի որոշումն այն մասին, որ երկարաձգվել է Փհենյանը ներկայացնող մարզիկների գրանցման ժամկետը: Այս մասին հայտնում է TACC լրատվական գործակալությունը: