Ինչ մութ ամպեր են սկսել կուտակվել Միխեիլ Սաակաշվիլու գլխին

Ինչ մութ ամպեր են սկսել կուտակվել Միխեիլ Սաակաշվիլու գլխին
Թբիլիսի քաղաքային դատարանը, ինչպես արդեն հայտնի է, հունվարի 5-ին, մեղադրական վճիռ կայացրեց, հեռակա կարգով երեք տարվա ազատազրկման դատապարտելով Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու հանդեպ: Վերջինս մեղավոր ճանաչվեց պաշտոնեական դիրքի չարաշահման հոդվածով առաջադրված մեղադրանքում:



Ըստ գործի նյութերի 2006 թվականին վրացական ՆԳՆ սպայի կողմից սպանվել էր «Վրացական միավորված բանկի» աշխատակից Սանդրո Գիրգվլիանին եւ 2008-ին Սաակաշվիլին օգտվելով իր պաշտոնեական լիազորություններից խոստացել էր այդ սպանության մեջ մեղադրվողներին ներում շնորհել, ինչը եւ արել էր, շրջանցելով ներումների հանձնաժողովին: Թբիլիսիի այս որոշմանը Վրաստանի նախկին նախարար, իսկ այժմ արդեն հեռակա կարգով երեք տարվա ազատազրկման դատապարտված Սաակաշվիլին հայտարարել էր, որ վրացական իշխանությունները պարզապես շարժվում են ռուսական իշխանություններին հաճոյանալու տրամաբանությամբ եւ իր դեմ կայացված վճիռը քաղաքականացված է:



Վերջինիս արձագանքից արդեն վերլուծաբանները կարծիք են հայտնել, որ նա սպասում էր իրադարձությունների նման շրջադարձին: Ամեն պարագայում, ըստ press-unitiy.com-ի վերլուծաբան Սերգեյ Ռեկադայի, նրա հետ աշխատող փաստաբանները ուկրաինական եւ վրացական ներկայիս իշխանությունների դեմ «մերկացնող» հայտարարությունների մի ամբողջ փաթեթ են նախապատրաստել: Ու թեեւ իրավականորեն այս մեղադրական վճիռը հիմքեր է ստեղծում, որպեսզի Կիեւը արտահանձնի Սաահակշվիլիին Թբիլիսիին, սակայն «վարդերի հեղափոխության արքայազնի» փաստաբան Ռուսլան Չերնոլուցկին հայտարարել է, որ իր պաշտպանյալին որեւէ վտանգ չի սպառնում, հատկապես, որ դեռ գործում է վճիռը բողոքարկելու 30-օրյա ժամկետը:



Ուկրաինական իրավապահները չափազանց զգուշավոր են այս հարցում, հատկապես տեղի մամուլի հետ շփումներում եւ միայն բավարարվում են հայտարարելով, որ ունեն բավարար ողջ տեղեկատվությունը այս գործի առնչությամբ եւ Ուկրաինայի ՔԴ օրենսգրքի պահանջների համեմատ իրականացնում են արտահանձնման ստուգման պրոցեդուրա:



Ըստ Ռեկադայի, Թբիլիսիում էլ առանձնապես չեն սպասում, թե Կիեւը կարտահանձնի Սաակաշվիլիին եւ այս պահին ավելի շատ փորձում են նախկին իշխանությունների հանդեպ դիվիդենդներ շահել, քան թե զբաղվել կոնկրետ Սաակաշվիլուն ռեալ պատժախուց տեղափոխելու գործով: Ամեն պարագայում, այն, որ կայացված վճիռը կարող է սեւ ամպեր կուտակել Սաակաշվիլու գլխին, դա անհերքելի է, եզրակացնում է press-unity.com-ը: