Սպիտակ տանը կրկին Մոսկվային են կասկածում

Սպիտակ տանը կրկին Մոսկվային են կասկածում
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հերբերտ Մակմաստերը հայտարարել է, որ կան ցուցիչներ, որոնք խոսում են այն մասին, որ ռուսները միջամտելու են Մեքսիկայում առաջիկայում կայանալիք նախագահական ընտրություններին: Այս մասին հայտնում է The Hill պարբերականը: Ըստ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի, Միացյալ Նահանգները խորապես անհանգստացած է այն իրողությամբ, որ ռուսները խճճված մարտավարություն են սկսել վարել, կիրառելով կեղծ տեղեկատվության տարածումը եւ քարոզչությունը թեկնածուներին սեւացնելու եւ իրենց համար ընդունելի թեկնածուին առաջ տանելու համար: Մակմաստերը նաեւ հայտարարել է, որ այս ամենի մեջ օգտագործվում են նաեւ կիբերգործիքները: