Բախումներ Մեքսիկայում ուժայինների եւ քաղաքացիական բնակչության միջեւ, կան զոհեր

Բախումներ Մեքսիկայում ուժայինների եւ քաղաքացիական բնակչության միջեւ, կան զոհեր
Առնվազն 12 մարդ է զոհվել այսպես կոչված «համայնքային ոստիկանների» եւ քաղաքացիների միջեւ տեղի ունեցախ բախման հետեւանքով, որը, ըստ պաշտոնական հաղորդագրությունների, իրենից ավելի շատ ճակատամարտ է հիշեցրել: Միջադեպը տեղի է ունեցել Գերերո նահանգում Ակապուլկոյի մոտակայքում գտնվող Կոնսելսյոն գյուղում: Norte լրատվական կայքի փոխանցմամբ այսպես կոչված «համայնքային ոստիկանները» մտնելով գյուղ չորս մարդու սպանել են տեղացիներից, ինչի հետեւանքով էլ գյուղացիները պատասխան հրազենային կրակ են բացել եւ կարողացել են սպանել ութ զինյալի:



Նշենք, որ «համայնքային ոստիկաններ» անունն ստացած ռազմականացված կազմավորումները ստեղծվում են բնակչության կողմիցմ Մեքսիկայի հատկապես այն նահանգներում, որտեղ իշխանությունները վերահսկողություն գրեթե չունեն եւ որտեղ տիրապետող է թմրամաֆիան: