Թե ինչ պատահեց Սուրբ ծննդին Գալուստ Սահակյանի հետ (Քաղաքական հումոր)

Թե ինչ պատահեց Սուրբ ծննդին Գալուստ Սահակյանի հետ (Քաղաքական հումոր)
Գալուստ Սահակյանը եկեղեցի է գնում՝ Սուրբ ծննդի արարողությանը մասնակցելու։ Բայց քանի որ սովորական մարդկանց շարքում է կանգնում, չգիտեր՝ գլխին գալիքը։



Երբ ասվում է՝ Քրիստոս ծնավ և հայտնեցավ, նրան է փարվում գլխաշոր կապած մի տատի ու սկսում անհագ պաչպչել, հետո մյուսները իրար հերթ չտալով պաչպչում են։ Խեղճ մարդը իրեն կորցնում ու չի իմանում, թե իր որ արժանիքի համար են պաչում, բայց երբ լսում է ավետիս բառը, հասկանում է․



-Շփոթել եք, ես Ավետիսը չեմ․․․



Հասմիկ Բաբաջանյան