ԱՄՆ-ը սառեցնում է Պակիստանին հատկացվող հերթական աջակցությունը

ԱՄՆ-ը սառեցնում է Պակիստանին հատկացվող հերթական աջակցությունը
Պաշտոնական Վաշինգտոնը հայտարարել է Պակիստանի համար նախատեսված շուրջ 900 միլիոն դոլարի աջակցությունը սառեցնելու մասին: ԱՄՆ-ի կարծիքով՝ Իսլամաբադը չի ակտիվացրել պայքարը Աֆղանստանի հետ սահմանին գործող ահաբեկչական խմբավորումների դեմ:



Պենտագոնի հաղորդմամբ, այդ գումարը տրամադրվելու էր որպես փոխհատուցում՝ օտարերկրյա ռազմական գործողությունների ու ահաբեկչության դեմ պայքարի համար:



Ավելի վաղ՝ օգոստոսին, Նահանգները սառեցրել էր նաև Իսլամաբադի համար նախատեսված [255 միլիոն դոլարի ](https://www.azatutyun.am/a/28952893.html)արտաքին ռազմական աջակցությունը:



Ի պատասխան՝ Պակիստանի խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը պնդել է՝ այդ քայլերը չեն նպաստի ահաբեկչության դեմ պայքարին ու տարածաշրջանում տևական խաղաղության հաստատմանը: