Իսպանիայում հայտնաբերվել եւ առգրավվել է չորս տոննա հաշիշ

Իսպանիայում հայտնաբերվել եւ առգրավվել է չորս տոննա հաշիշ
Իսպանիայում իրավապահների կողմից իրականացված թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի օպերացիայի շրջանակներում հայտնաբերվել եւ առգրավվել է ավելի քան չորս տոննա հաշիշ: Այս մասին հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը, հղում տալով իսպանական ոստիկանության տարածած հաղորդագրությանը: Նույն օպերացիայի շրջանակներում նաեւ 15 մարդ է ձերբակալվել: Ըստ հաղորդման, հանցախումբը գործել է հիմնականում Մալագայում եւ զբաղվել Եվրոպայի տարբեր երկրներ թմրանյութերի տարանցմամբ: Հաղորդվում է, որ հաշիշն Իսպանիա է բերվել Մարոկկոյից: