Աֆղանստանում ոչնչացրել են 15 գրոհայինի

Աֆղանստանում ոչնչացրել են 15 գրոհայինի
Իրականացված հակաահաբեկչական մասշտաբային օպերացիայի ընթացքում առնվազն 15 գրոհային է ոչնչացվել Աֆղանստանի Վարդաք նահանգում: Այս մասին հայտնում է Աֆղանստանի ռազմական նախարարությունը: Նշենք, որ գրոհայինները կենտրոնացած են եղել հիմնականում Սայեդ-Աբադ շրջանում: Հիշեցնենք, որ նոյեմբերին կրկին նման օպերացիայի ընթացքում Քապիս նահանգում կառավարական ուժերը կարողացել էին ոչնչացնել ութ գրոհայինի: Երկու դեպքում էլ, լիկվիդացված գրոհայինները պատկանել են «Թալիբան» շարժմանը: