ԻՊ տրամադրության տակ է հայտնվել հզոր հրթիռ, գնված ԿՀՎ կողմից Բուլղարիայում

ԻՊ տրամադրության տակ է հայտնվել հզոր հրթիռ, գնված ԿՀՎ կողմից Բուլղարիայում
Conflict Armament Research (CAR)-ը հրապարակել է տեղեկություն այն մասին, որ ԻՊ ձեռքում հայտնվել է հզոր հակատանկային կառավարելի հրթիռ այն բանից հետո, երբ այն գնվել է 2015 թվականին ամերիկյան կառավարության կողմից, խիստ գաղտնի պայմաններում: Ընդ որում, հրթիռը արդեն ձեռք բերումից երկու ամիս անց հայտնվել է գրոհայինների ձեռքին: Ինչպես նշում է [BuzzFeed](https://www.buzzfeed.com/aramroston/blowback-isis-got-a-powerful-missile-the-cia-secretly?utm_term=.ywvoZVr0x8&utm_medium=email&utm_campaign=WWW%20-%2012142017&utm_content=WWW%20-%2012142017%2BCID_b9d14e935f6c34671f1b85d8bfb5c181&utm_source=BuzzFeed%20Newsletters#.oxlqlz352n)-ի լրագրող Արամ Ռոստոնը, այս փաստը արդեն լիովին լույս է սփռում ամերիկյան իշխանությունների գաղտնի ռազմական ծրագրերի վրա: Ու թեեւ զեկույցում նշվում է, որ ամերիկյան կառավարությունն այն ձեռք է բերել միջնորդ կապալառուի միջոցով, սակայն BuzzFeed News-ին հայտնի է դարձել, որ իրական գնորդը եղել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը:



Ընդ որում այդ գնումը մաս է կազմել սիրիացի ապստամբներին զինելու ամերիկյան խիստ գաղտնի ծրագրի: Ուշագրավն այն է, որ այդ ապստամբերը ամերիկյան սպառազինությունները պետք է օգտագործեին ընդդեմ Սիրիայի գործող նախագահ Բըշար ալ-Ասադի վարչակարգի: Հրթիռը տարվել է Իրաք, որտեղից էլ այն հայտնվել է ԻՊ զինյալների տրամադրության տակ: Նշվում է, որ CAR-ը վերջին երեք տարին հետաքննում է ԻՊ զինյալների զենքի ձեռքբերման ճանապարհները: Եվ BuzzFeed News-ը, եւ CAR-ը գտնում են, որ ամերիկյան կառավարությունը զինում է Սիրիայում եւ Իրաքում իր ենթականերին հիմնականում Ռուսաստանում եւ Արեւելյան Եվրոպայում արտադրված զինատեսակներով, նշելով, որ Բուլղարիան հանդիսանում է ամենախոշոր մատակարարներից մեկը: