Տարօրինակ զարդարանք Լատվիայում` սվաստիկայի տեսքով

Տարօրինակ զարդարանք Լատվիայում` սվաստիկայի տեսքով
Լատվիայի Սալդուս քաղաքի տներից մեկի ճակատին Ս. Ծննդյան տարօրինակ դեկոր է արվել: Ինչպես գրում է Delfi-ն, դեկորում նացիստական սվաստիկա է ներառված: Օրվա ցերեկային ժամերին սվաստիկան չի երեւում, քանի որ լուսավորությունն անջատված է հասկանալիորեն, սակայն երեկոյան ժամերին, երբ միացվում է տոնական լուսավորությունը, արդեն երեւում է:



Տեղի իշխանությունները, ինչպես հաղորդում է լրատվամիջոցը, այս առնչությամբ որեւէ քայլ չեն ձեռնարկել եւ նույնիսկ որեւէ ամոթալի բան էլ չեն նկատել: Պարբերականի հարցմանն էլ պատասխանել են, որ օրենքի խախտում չկա, քանի որ իրենց համար դա ոչ թե սվաստիկա է, ինչպես որոշ մարդիկ են մատնանշում, այլ հրե խաչանշան, որը լատվիական ժողովրդական ֆոլկլորում դեռ միջնադարից ընդունված սիմվոլ է: