Այն մասին, թե ինչու է ռուսական ընդդիմությունը անմրցունակ

Այն մասին, թե ինչու է ռուսական ընդդիմությունը անմրցունակ
Ռուսաստանի գործող նախագահ Վլ. Պուտինը գտնում է, որ ռուսական ընդդիմությունը այսօր չի կարող իրատեսական օրակարգ առաջարկել հասարակությանը, եւ դա է հիմնական պատճառներից մեկը, որ ռուսական ընդդիմությունն այսօր անմրցունակ է:



Ինչպես հայտնում է TACC-ը, Պուտինը նշել է, որ ընդդիմությունը միայն հրապարակներում աղմկելը չէ կամ կուլուարներում հակաժողովրդական վարչակազմի մասին խոսելը: Կարեւոր է նաեւ այնպիսի իրատեսական առաջարկ ներկայացնելը, որի իրականացման դեպքում երկրում մարդկանց կյանքը կարող է որակապես բարելավվել եւ հասարակությունը կկարողանա բարձրանալ բարեկեցության նոր մակարդակի:



Ռուսաստանի գործող նախագահը լիովին ընդունել է, որ ժողովուրդը ունի իր օբյեկտիվ պատճառները դժգոհելու համար, սակայն երբ մարդիկ համեմատում են, թե ինչ են առաջարկում իշխանությունները եւ ինչ ընդդիմությունը` հատկապես չհամակարգված ընդդիմությունը, արդեն մեծ հարցեր են առաջանում, եւ հենց այդտեղից էլ սկսվում է այն խնդիրը, որն էլ բերում է ընդդիմության անմրցունակությանը: