Կարինե Հարությունյանը միայնակ պայքարում հաղթող դուրս եկավ․ ԵՊԼՀ-ն նոր ռեկտոր ունի

Կարինե Հարությունյանը միայնակ պայքարում հաղթող դուրս եկավ․ ԵՊԼՀ-ն նոր ռեկտոր ունի
Մենք գրել էինք, որ Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնի համար դեկտեմբերի 5-ին կլինի հոգաբարձուների խորհրդի նիստ, որի ժամանակ թեկնածուները կներկայացնեն իրենց ծրագրերը, դրանից հետո կլինի փակ, գաղտնի քվեարկություն։ Մենք գրել էինք նաև, որ ռեկտորի պաշտոնի համար բացի ռեկտորի ներկայիս պաշտոնակատար **Կարինե Հարությունյանից**, ոչ ոք չէր դիմել։



Այսօր՝ դեկտեմբերի 5-ին տեղի է ունեցել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որի օրակարգում եղել է ԵՊԼՀ ռեկտորի թափուր պաշտոնի համար անցկացվող մրցույթը: Փակ քվեարկության արդյունքների հիման վրա՝ 24 կողմ, 0 դեմ, 0 անվավեր, Կարինե Հարությունյանը ընտրվել է ԵՊԼՀ ռեկտոր: