Երթեւեկության փոփոխություն` Կոմիտասի պողոտա-Շահսուվարյան փողոցի խաչմերուկում

Երթեւեկության փոփոխություն` Կոմիտասի պողոտա-Շահսուվարյան փողոցի խաչմերուկում
Տրանսպորտային միջոցների եւ հետիոտների երթեւեկության անվտանգության բարելավման նպատակով 2017 թվականի դեկտեմբերի 6-ից Երեւան քաղաքի Կոմիտասի պողոտա-Շահսուվարյան փողոց խաչմերուկում կկատարվի երթեւեկության կազմակերպման փոփոխություն:



Վերոնշյալ չկարգավորվող խաչմերուկում կտեղակայվի լուսացույցային օբյեկտ եւ այսուհետ նշված խաչմերուկով տրանսպորտային միջոցների եւ հետիոտների երթեւեկության հերթականությունը կկարգավորվի լուսացույցի ազդանշաններով: