Ֆրանսիան առաջարկում է ընդլայնել Սիրիայի հարցով կոնտակտային խումբը

Ֆրանսիան առաջարկում է ընդլայնել Սիրիայի հարցով կոնտակտային խումբը
Պաշտոնական Փարիզն առաջարկում է ընդլայնել Սիրիայի հարցով կոնտակտային խումբը, վերջինիս մեջ ներառելով նաեւ` Թուրքիային, Իրանին, Սաուդյան Արաբիային եւ Եգիպտոսին: Ինչպես հայտում է RT-ն, այս մասին հայտարարել է Մոսկվայում ֆրանսիական դեսպան Սիլվի Բերմանը: Միաժամանակ նաեւ ֆրանսիացի բարձրաստիճան դիվանագետը նշել է, որ այս հարցով ՄԱԿ ԱԽ հինգ մշտական անդամները դեռւես միասնական կարծիք չեն ձեւավորել: «Ֆրանսիան առաջարկել է ներառել նաեւ Իրանին, Թուրքիային, Եգիպտոսին, Սաուդյան Արաբիային»,- ասել է դեսպան Բերմանը: