Աստղագուշակ նոյեմբերի 30-ի համար

Աստղագուշակ նոյեմբերի 30-ի համար
**Խոյ**. Պլանավորած գործերը իրականացնելու հնարավորություն եւ ժամանակ կունենաք: Կարող եք հաջողության հասնել նաեւ նոր նախաձեռնություններում: Սակայն պետք է գործեք արագ: Օրը հարմար է սիրային արկածների համար: Հնարավոր է հետաքրքիր հանդիպումներ: Մի քանի հին խնդիրներ վերջնականապես կլուծվեն:



**Ցուլ**. Այսօր նախ գործեք, ապա մտածեք: Առաջին պոռթկումը միշ ճիշտ կլինի: Որքան շատ մտածեք, այնքան կխճճվեք:Շրջապատի կարծիքին քիչ ուշադրություն դարձրեք: Դուք ավելի խելամիտ եք դիտարկում հարցերը, քան նրանք:



**Երկվորյակ**. Մի ակնկալեք, որ այսօր սարեր շուռ կտաք եւ բոլոր հարցերը միանգամից կլուծեք այսօր: Կեղծիքը հարաբերություններում անթույլատրելի է հատկապես այսօր: Կարող եք որոշ մարդկանց շահերը վնասել: Ուշադիր եղեք այլոց խնդիրների կենտրոնում չհայտնվելու համար:



**Խեցգետին**. Շտապելու կարիք չկա: Շտապելով միայն եղած խնդիրները կավելացնեք եւ ոչ թե կնվազեցնեք: Զգույշ եղեք կարեւոր որոշումներ կայացնելո հարցում: Փորձեք սեփական ցանկությունների եւ հնարավորությունների ոսկե միջինը գտնել:



**Առյուծ**. Օրը նպաստավոր է սիրային հարցերի եւ ստեղծագործական աշխատանքի համար: Կարող եք անսպասելի հատկություններ բացահայտել ձեր մեջ եւ զարմանալ, որ նման կարողություններ ունեցել եք: Անձնական հարցերում պահպանեք դրական դինամիկան: Հարաբերությունները բարելավելու հնարավորություն կունենաք:



**Կույս**. Ձեզ այսօր կուղեկցեն հաջողությունն ու դրական տրամադրությունը ինչպես գործերում, այնպես էլ անձնական կյանքում: Կարեւոր է, որ լինեք անկեղծ եւ չխորամանկեք: Գործակցային աշխատանքը մասնագիտական ոլորտում խոստանում է լինել արդյունավետ:



**Կշեռք**. Ագրեսիվ տրամադրված մարդկանց հետ խուսափեք այսօր շփվել: Եթե նույնիսկ փորձեն վիրավորել ձեզ, պարզապես անուշադրության մատնեք: Արհամարհանքը ձեր համար այսօր ամենից կարեւոր զենքը կլինի: Եթե մեկին մի բան եք խոսք տվել, կատարեք խոստումը:



**Կարիճ**. Տեղեկությունների հավաքմանն ու մշակմանը շատ ժամանակ հատկացրեք: Կասկածելի գործերի մեջ մի մտեք, խաբեության զոհ չդառնալու համար: Ձգտեք պահպանել խաղաղությունը ընտանիքում ամեն գնով: Հարմար օր է գնումների համար:



**Աղեղնավոր**. Աստղերը ձեր հանդեպ բարեհաճ են այսօր: Մի վարանեք օգնության դիմել հարազատ եւ մտերիմ մարդկանց: Այժմ շտապելու հարկ չկա ամենեւին: Որոշումներ կայացնելուց առաջ լավ մտածեք: Նյարդայնանալու կարիք նույնպես չկա:



**Այծեղջյուր**. Իրատեսական առաջադրանքներ սահմանեք այսօրվա համար ձեր առաջ եւ ձեռնամուծ եղեք դրանք կատարել: Արդյունքները կլինեն համեստ, սակայն հուսալի: Մտերիմ եւ հարազատ մարդկանց մի ներկայացրեք ձեր հավակնությունները: Խուսափեք քննադատությունից:



**Ջրհոս**. Այժմ լավ ժամանակ է տեղեկություններով փոխանակվելու եւ բարդ խնդիրներ լուծելու համար: Մի արեք այն, ինչը ձեր սիրտը չի ուզում: Հարաբերությունները սիրելի անձնավորության հետ ջերմ են ու ներդաշնակ: Լավ ժամանակ է ընտանիքում հաճելի ժամանակ անցկացնելու համար:



**Ձկներ**. Թուլանալու, անգործության մատնվելու ժամանակ չկա: Ջանքեր ներդրեք գոնե նվազագույն պլաններն իրականացնելու համար: Պարտականությունների կատարման հարցում եղեք ուշադիր` թերացումներ թույլ չտալու համար: Գործընկերներին հարկ եղած դեպքում, կարող եք դիմել, որպեսզի օգննեն ձեզ: