Ռուսաստանը ծնելիությունը ավելացնելու համար հատուկ նախագծեր է գործարկում

Ռուսաստանը ծնելիությունը ավելացնելու համար հատուկ նախագծեր է գործարկում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ երկրի ժողովրդագրական աճի խթանման համար իշխանությունները մի շարք նախաձեռնություններով են հանդես գալու: Մասնավորապես, ինչպես փոխանցում է 1prime.ru-ն, սկսած 2018 թվականի հունվարից մեկից ավելացվելու են առաջին զավակի ծննդի համար նախատեսված ամենամսյա նպաստը, որը վճարվում է մինչեւ երեխայի մեկուկես տարեկան դառնալը` երեխայի համար նորմալ կենսապայմանների հաշվարկային նվազագույն դրույքաչափի չափով: Այսինքն այդ նպաստը հաջորդ տարի կկազմի 10,5 հազար ռուբլի: Ընդ որում նպաստը կունենա հարաճուն ինդեքսացիա եւ արդեն 2020-ին կհասնի 11,143 ռուբլու: Առաջին երեխա ունեցող ընտանիքների աջակցության համար հատկացվել է ընդհանուր առմամբ 144,5 միլիարդ ռուբլի:



Երկու եւ ավելի երեխա ունեցող ընտանիքների մայրական կապիտալի վճարումը Պուտինն առաջարկել է երկարաձգել մինչեւ 2021 թվականը, ընդ որում հատկապես կարիքավոր ընտանիքներին կթույլատրվի հաստատագրված ամսավճարի տեսքով օգտագործել մայրական կապիտալի դրամագլուխը: 2018 թվականին երկրորդ եւ երրորդ կամ ավելի երեխան ունեցող ընտանիքների համար Պուտինն առաջարկել է հաստատել հատուկ հիփոթեքային վարկավորման ծրագիր, որը թույլ կտա սուբսիդավորել վարկի հետ դարձելիությունը ավելի քան 6% տոկոսի չափով, տարեկան կտրվածքով: Առաջիկա հինգ տարիներին այս նախագծից կօգտվի մոտ կես միլիոն ընտանիք: