Մեծ գրողը քաղցած էր, Հաց խնդրեց, չտվին․․․

 Մեծ գրողը քաղցած էր, Հաց խնդրեց,  չտվին․․․
##### ​



##### ​



##### **Մի անգամ Րաֆֆին գնաց խանութպանի մոտ և խնդրեց իրեն հաց տալ՝ հետո վճարելու պայմանով:**



##### Հացավաճառը հրապուրված էր Րաֆֆու վեպերով, բայց նրան անձամբ չէր ճանաչում: Այդ պատճառով էլ նա մերժեց վիպասանին և հաց չտվեց: Այդ դեպքից մի քանի ամիս անց Րաֆֆին կնքեց իր մահկանացուն: Ողջ Թիֆլիսը մասնակցեց անվանի վիպասանի թաղմանը: Գնաց նաև խանութպանը: Տեսնելով հանգուցյալին՝ նա ցնցվեց, քիչ էր մնում՝ հուզմունքից շնչահեղձ լիներ: Ինչպե~ս կարողացավ մերժել մի մարդու, որի երկերով հիացել, հուզվել ու ոգեշնչվել էր այսքան տարի: Թաղման հաջորդ օրից սկսած՝ ամբողջ մի տարի խանութպանը ամեն առավոտ երկու թարմ հաց էր ուղարկում Րաֆֆու այրուն:



ՀԳ Փոքրիկ դրվագ է Մեծերի կյանքից։ Բայց այն ինձ հեռուն է տանում․ եթե մեռնողը Րաֆֆին չլիներ ու սովորական մի մարդ լիներ՝ խանութպանը խղճի խայթ կզգա՞ր երբևէ, որ հաց չի տվել քաղցած մարդուն։Այս ֆոնի վրա մեր Հաց Բերողի արարքը ավելի է մեծանում՝ նա հաց էր տանում այն մարդկանց, ովքեր քաղցած էին՝ հաշվի չառնելով նրանց ով լինելն ու մեծ վտանգը։



##### Հասմիկ Բաբաջանյան