Սերժ Սարգսյանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության Սենատի նախագահին

Սերժ Սարգսյանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության Սենատի նախագահին
ՀՀ նախագահի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ այսօր՝ նոյեբմերի 17-ին, Սերժ Սարգսյանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության Սենատի նախագահ Անկի Բրուկերս-Կնոլին:



Սերժ Սարգսյանը խորհրդանշական է համարել երկու բարեկամ երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի տարում կայացող Նիդերլանդների Թագավորության Սենատի նախագահի այցը Հայաստան։ Նիդերլանդները, լինելով ԵՄ հիմնադիր անդամ, իր զարգացած տնտեսությամբ, տեխնոլոգիական նորարարությունների ոլորտում ունեցած առաջատար դերով, հասարակական զարգացումներով, լավ օրինակ է Հայաստանի համար, այդ թվում՝ հիմնարար բարեփոխումների իրականացման տեսանկյունից:- նշվում է հայտարարության մեջ։



Հանդիպման ժամանակ երկուստեք կարևորվել են միջխորհրդարանական դիվանագիտության դերը պետությունների հարաբերություններում: Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև ՀՀ-ԵՄ հարաբերություններին և համագործակցությանը, այդ հարաբերություններում վերջին տարիներին արձանագրված ձեռքբերումներին և առաջիկա ծրագրերին: