Արտակարգ միջադեպ Թբիլիսիում

Արտակարգ միջադեպ Թբիլիսիում
Թբիլիսիի երկաթուղային կայարանում զինված տղամարդը հրազենային կրակ է բացել՝ օդ կրակելով: Այս մասին հայտնում է APA լրատվական գործակալությունը: Դեպքի վայր ժամանած իրավապահները վնասազերծել են զինված տղամարդուն: Պաշտոնապես միջադեպը իրավապահ մարմինները դեռեւս չեն մեկնաբանել: Բարեբախտաբար տուժածներ չկան: