ՍԱՊԾ-ը թույլատրել է վերսկսել մսամթերքի կիսապատրաստվածքների արտադրությունը

ՍԱՊԾ-ը թույլատրել է վերսկսել մսամթերքի կիսապատրաստվածքների արտադրությունը
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը թույլատրել է անհատ ձեռնարկատեր Սերգեյ Կարապետյանին վերսկսել մսամթերքի կիսապատրաստվածքների արտադությունը,- այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից։ Տնտեսվարողի գործունեությունը կասեցվել էր նոյեմբերի 3-ին՝ Մաքսային միության 034/2013 և 021/2011 տեխնիկական կանոնակարգերի պահանջները խախտելու պատճառով:



Վանաձորում գործող արտադրամասում հայտնաբերված խախատումները վերացվել են. սննդամթերքի պատրաստման տարածքը նորոգվել է և գտնվում է պատշաճ վիճակում, առանձնացվել է համապատասխան սենյակ աշխատանքային գործիքների և պարագաների լվացման, ախտահանման և պահպանման համար: Աշխատակիցներն անցել են նախնական բուժզննություն և ստացել սննդի շղթայում աշխատելու թույլտվություն: Անհատ ձեռնարկատեր Սերգեյ Կարապետյանը կատարել է նաև արտադրամասի դեռատիզացիայի պայմանագիր կնքելու պահանջը: