ԱՄՆ-ն խոչընդոտել է ԻՊ գրոհայինների ոչնչացման ռուսական գործողությանը

ԱՄՆ-ն խոչընդոտել է ԻՊ գրոհայինների ոչնչացման ռուսական գործողությանը
Դամասկոսի զորքերի առաջխաղացումը ալ-Բուքեմալում խախտել է ամերիկացիների պլանները, որոնց համաձայն, նախատեսվում էր ամերիամետ իշխանություններ ստեղծել Եփրատի արեւելյան ափին: Այս մասին հայտնում է ՌԴ Պնախարարությունը: Ընդ որում, ըստ ռուսական զինվորականների հավաստիացման, որպես ամերիկամետ ուժեր հանդես էին գալու ԻՊ տեղի գրոհայինները, որոնք արագորեն վերափոխվելու էին եւ մտնելու Սիրիական դեմոկրատական ուժեր խմբավորման մեջ: Սրանով է բացատրվում այն փաստը, որ Ալ-Բուքեմալ քաղաքի շրջանում ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի հարվածային ինքնաթիռները փորձել են թույլ չտալ Ռուսաստանի օդուժին հարվածներ հասցնել եւ ոչնչացնել ԻՊ գրոհայինների շարասյունը, որը հեռանում էր քաղաքից: ՌԴ Պնախարարությունը հրապարակել է նաեւ լուսանկարներ տեղի ունեցած միջադեպի հետ կապված: