Քաթարի էմիրը մեղադրել է ռեգիոնի երկրներին ճգնաժամից ելքեր գտնել չցանկանալու մեջ

Քաթարի էմիրը մեղադրել է ռեգիոնի երկրներին ճգնաժամից ելքեր գտնել չցանկանալու մեջ
Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Բահրեյնն ու Եգիպտոսը, որոնք ամիսներ առաջ խզել էին դիվանագիտական հարաբերությունները Քաթարի հետ, սկիզբ դնելով ներարաբական ճգնաժամին, չեն ցանկանում ելքեր գտնել ստեղծված կացությունից դուրս գալու համար: Այս մասին Al Jazeera-ի հետ զրույցում հայտարարել էր Քաթարի էմիր շեյխ Թամիմ բան Համադ ալ-Թանին: Նա նշել է, որ շրջափակման մեջ դնելով էմիրությունը, նշված պետությունները որեւէ քայլ չեն անում ելքեր գնտելու ուղղությամբ: Էմիր ալ-Թանին նշել է նաեւ, որ միայն Քուվեյթի էմիր Սաբահ ալ-Ահմեդ ալ Ջաբեր աս-Սաբահն է, որ ստանձնելով միջնորդի դերը, քայլեր է կատարում ճգնաժամի կարգավորման ուղղությամբ: Քաթարի ղեկավարը նշել է, որ նման պայմաններում հարցականի տակ կարող է հայտվել Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի գոյությունն ինքնին: