«Նորքի» հիվանդանոցից կալանավոր է փախուստի դիմել

«Նորքի» հիվանդանոցից կալանավոր է փախուստի դիմել
Նոյեմբերի 14-ին` ժամը 05:30-ի սահմաններում, «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցից փախուստի է դիմել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ, 1987թ. ծնված ԹԵԼՄԱՆ ԱՐՇԱԿԻ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ:

Վերջինս մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3 մասի 1-ին կետով, 329 հոդվածի 1-ին մասով և 324 հոդվածի 1-ին մասով: Թ. Ալավերդյանին տեսնողներին խնդրում ենք զանգահարել 010-44-29-04, 1-02 հեռախոսահամարներով կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին:



Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՔԿՎ Հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը։