Հակառուսական մեղադրանքներ Մադրիդից

Հակառուսական մեղադրանքներ Մադրիդից
Իսպանիայի ԱԳ նախարար Ալֆոնսո Դաստիսը հայտարարել է, որ պատրաստվում է Բրյուսելում ԱՄ ԱԳ նախարարների խորհրդի նիստի ժամանակ բարձրացնել այն հարցը, որ Կատալոնիայի անկախության նկրտումները աջակցություն են ստացել Ռուսաստանի կողմից սոցիալական ցանցերի միջոցով: Իսպանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտարարել է որ իսպանական կառավարությունն ունի տվյալներ այն մասին բավական մեծ հետաքրքրություն է եղել հանրաքվեի հետ կապված հենց Ռուսաստանից, ինչն էլ հիմք է տվել եզրակացնելու, որ սոցցանցային միջամտություն է տեղի ունեցել:



Նշենք, որ վերջին օրերին El País-ը եւ մի շարք այլ լրատվամիջոցներ Իսպանիայում հրապարակել էին նյութեր այն մասին, որ RT եւ Sputnik լրատվական գործակալությունները ոչ օբյեկտիվ են լուսաբանել Կատալոնիայի դեպքերը եւ որոշակիորեն ռուսական հաքերները փորձել են ազդել հանրային կարծիքի վրա: