Գերմանիայում ցանկանում են փոխել ութժամյա աշխատանքային օրը

Գերմանիայում ցանկանում են փոխել ութժամյա աշխատանքային օրը
Գերմանիայում ցանկանում են աշխատանքային օրվա ավելի ճկուն գրաֆիկ մտցնել, գերմանական ընկերությունների մրցունակությունը բարձրացնելու համար: Այս մասին հայտարարել է գերմանական կառավարությանն առընթեր տնտեսական փորձագետների խորհրդի նախագահ Կրիստոֆ Շմիդտը Welt am Sonntag պարբերականի հետ զրույցում:



«Այն պատկերացումը, թե աշխատանքային օրը սկսվում է օֆիսում եւ ավարտվում է օֆիսից մեկնելով, արդեն հնացել է», — նշել է գերմանացի պաշտոնյան: Նա նաեւ ասել է, որ այն ընկերությունները, որոնք ցանկանում են շարունակել գործել թվային տեխնոլոգիաների դարում, պետք է ավելի ճկուն լինեն եւ կարողանան ավելի արագ մոբիլիզացնել իրենց թիմի անդամներին: Շմիդտը ընդգծել է, որ նախատեսվող բարեփոխումները Գերմանիայի դաշնային աշխատանքային օրենսդրության մեջ, չի նշանակի թե միտում կա ավելացնելու աշխատանքային օրվա տեւողությունը, որքան էլ, որ գործատուները դա ցանկանան: