Լիբանանի «առեւանգված» նախկին վարչապետը կվերադառնա հայրենիք

Լիբանանի «առեւանգված» նախկին վարչապետը կվերադառնա հայրենիք
Լիբանանի նախկին վարչապետ Սաադ Հարիրին, ում ըստ վերջին օրերին շրջանառվող լուրերի, իբրեւ թե բռնի կերպով առեւանգել ու տարել էին Սաուդյան Արաբիա, հայտարարել է, որ մի քանի օրից կվերադառնա հայրենիք: Այս մասին հայտնում է Future TV-ն, որը կարողացել էր բացառիկ հարցազրույց անցկացնել նախկին վարչապետի հետ: «Ես հրաժարական եմ տվել: Մի քանի օրից կվերադառնամ Լիբանան` սահմանադրական եղանակով հրաժարական տալու համար», — ասել է Հարիրին, նշելով, որ իր հրաժարականը հանդիսանում է կարեւոր շրջադարձ Լիբանանի համար: Նա նաեւ ասել է, որ Սաուդյան Արաբիայում ինքն իրեն լավ է զգում եւ այդտեղ իրեն բռնությամբ չեն պահում: