Ոստիկանության մեքենայի սխալ կայանումը՝ խցանման պատճառ (ֆոտո)

Ոստիկանության մեքենայի սխալ կայանումը՝ խցանման պատճառ (ֆոտո)
Վերնիսաժին հարակից Բուզանդի փողոցում այս պահին խցանում է, պատճառը ոստիկանության պաշտոնյայի մեքենան է։ Մեր թղթակիցը հաղորդում է, որ 026 II 01 ոստիկանության համարանիշներով սեւ «Տոյոտա Կորոլան» կայանել է օրենքով չնախատեսված վայրում, շատ անհարմար դիրքում՝ փակելով մյուս մեքենաների ճանապարհը, ինչի պատճառով մեքենաները չեն կարողանում թեքվել ձախ եւ առաջացել է խցանում։



Տեւական ժամանակ է՝ հավաքվածները չեն կարողանում հայտնաբերել վարորդին։ Հետաքրքիր է՝ ոստիկանությունը ինչպես կվարվեր, եթե օրինախախտ վարորդը լիներ հասարակ քաղաքացի՝ հասարակ համարանիշներով մեքենայով։ Սա եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ օրենքի պահապանները հաճախ իրենք են օրենքը խախտում։