«Ռիո» մոլը նախ բացեցին Սերժ Սարգսյանի համար (ֆոտոշարք, տեսանյութ)

«Ռիո» մոլը նախ բացեցին Սերժ Սարգսյանի համար (ֆոտոշարք, տեսանյութ)
Այսօր՝ ժամը 14․00-ին, նախատեսված է «Ռիո» մոլի բացումը, բայց մինչ այդ կիսափակ ռեժիմով առեւտրային կենտրոնը բացեցին նախ Սերժ Սարգսյանի համար։ Լրատվամիջոցներին տեղյակ չեն պահել այս բացման մասին, իսկ այնտեղ ներկա լրագրողներին անգամ չթողեցին մոտենալ մուտքին, իսկ ներս մտնելն առհասարակ բացառված էր։



«Նեղ կռուգով» բացմանը ներկա էր Սերժ Սարգսյանը, «Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, նախկին պատգամավոր, Սամվել Կարապետյանի մտերիմ Հովհաննես Սոֆոյանը, Կարապետյանների մտերիմ, ներկա պատգամավոր Սամվել Ալեքսանյանը։ Կարմիր ժապավենը կտրեցին Սամվել Կարապետյանի որդին՝ Նարեկը եւ Տարոն Մարգարյանը։



Մանրամասն՝ սլայդում ներկայացված ֆոտոշարքում և տեսանյութում



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**