Կդիմեմ ՄԻԵԴ և հետաքրքիր մանրամասներ կբացահայտեմ․ Անի Հովհաննիսյանի առաջին գրառումը

Կդիմեմ ՄԻԵԴ և  հետաքրքիր մանրամասներ կբացահայտեմ․ Անի Հովհաննիսյանի առաջին գրառումը

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Անալիտիկ» լրատվական կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանն այսօր ազատ է արձակվել Աբովյան ՔԿՀ-ից։ Վերջինս ֆեյսբուքյան իր էջում առաջին գրառումն է արել ազատությունից հետո․ «Ողջունում եմ բոլորին։ Այսօր բազմաթիվ զանգեր եմ ստանում լրագրողների կողմից։ Այս պահին միայն այն կասեմ, որ ես պայքարել և շարունակում եմ պայքարս ոչ թե իմ ազատության համար, որն ապօրինաբար և զուտ իմ մասնագիտական գործունեությամբ պայմանավորված սահմանափակվել էր, այլ արդարության հաստատման և խոսքի ազատության համար։ Ես շարունակելու եմ պայքարը և ՀՀ ատյանները սպառելուց հետո անհրաժեշտության դեպքում կդիմեմ նաև ՄԻԵԴ։ Մոտակա օրերին նախատեսվող ասուլիսի ժամանակ կպատասխանեմ հուզող բոլոր հարցերին, ինչպես նաև կբացահայտեմ այս գործին վերաբերող հետաքրքիր մանրամասներ»։



Հիշեցնենք, որ Անի Հովհաննիսյանը հուլիսի 25-ին դատապարտվել է 1․5 տարվա ազատազրկման։ Դատարանը վերջինիս մեղավոր էր ճանաչել պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի և նրա կնոջ մասին արատավորող տեղեկություններ չտարածելու սպառնալիքով նրանից գումար շորթելու մասով։ Անի Հովհաննիսյանին կալանավորել են 2016 թվականի մայիսի 3-ին։